Սկիզբը՝ այստեղ
Ուկրաինայից գնացքով վերադառնալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ սկանդալային կադրերը (կադրերը պատկերում են, թե Մակրոնը և Մերցն ինչպես են թաքցնում կոկաինով փոքրիկ փաթեթը և այն վերցնելու համար նախատեսված յուրահատուկ գդալիկը) Եվրոպայի համար ոչինչ չեն նշանակում, նրա համար դա քաղաքականության նոր նորմ է. այս մասին Telegram- ալիքում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։
Խորհրդարանականը նշել է, որ դա մարդկանց համար շոկ է և բարոյական հատակ, մինչդեռ նրանց (Մակրոնի և Մերցի) համար երթուղու մի մասն է միայն…
«Ինչպես մեզ՝ ջուր խմելը, այնպես էլ նրանց համար ճանապարհին ներշնչելը (կոկաինի փոշին.- Ա.Հ.)… Սա նոր մոդելի քաղաքականությունն է՝ առանց արգելակների։ Առանց խղճի: Առանց արմատների»,- գրել է նա։
Այս պրակտիկայի արդյունքը, վստահ է Դմիտրուկը, տխուր կլինի։
Ինչ են փորձել թաքցնել երկու երկրների քաղաքական առաջնորդները և ինչ արատներ է թաքցնում արևմտյան վերնախավը. այս մասին aif.ru- ին պատմելէ թմրաբան, բժիշկ- հոգեբույժ Վասիլի Շուրովը:
Սպիտակ փաթեթի գաղտնիքը
Վերլուծելով Մերցի, Մակրոնի և Սթարմերի մասնակցությամբ տեսանյութը, փորձագետն ուշադրություն է դարձրել նրանց տարօրինակ պահվածքին։ Կադրում երևում է, որ սեղանի շուրջ նստած քաղաքական գործիչները նկատելիորեն ամաչում են, որ իրենց բռնացրել են ու ձայնագրում են։ Մակրոնը ջղաձգորեն թաքցնում էր… Համենայն դեպս, մարդիկ շատ ակնհայտորեն ամաչեցին և սկսեցին միասին ծածկել սեղանի վրա եղածը: Դա, ինչպես նշել է փորձագետը, առնվազն տարօրինակ է: Ըստ Շուրովի, թմրանյութերի օգտագործումը տարածված է Արևմտյան էլիտաների մոտ։
«Նրանց մոտ պարբերաբար ինչ- որ բան է կատարվում,- նշել է փորձագետը։- Անգլիայի ներքին գործերի նախկին նախարար Դևիդ Բլանկեթը բացահայտ խոստովանել է, որ ինքը կոկաին է օգտագործել։ Այնտեղ հսկայական սկանդալ եղավ Անգլիայում. Բորիս Ջոնսոնը պարզապես հարբեցող է: Նա տուժել է քովիդային երեկույթի պատճառով, որ սահմանափակումների ժամանակ հաջողացրել էր կոնծաբանություն կազմակերպել ու հայտնվել խցում»:
Ընդ որում, ինչպես ճշտել է թմրաբանը, թմրանյութերի օգտագործումն արևմտյան էլիտաները փորձում են թաքցնել։
«Կա պաշտոնական կյանք, որտեղ նրանք անձեռնմխելի են։ Եվ կան այս բոլոր կղզիները, երեկույթներ, ինչպես Ջեֆրի Էփշտեյնինը, որտեղ կա ամբողջ թագավորական ընտանիքը, առնվազն, Էնդրյուն: Այնտեղ դա շատ տարածված է»,- հավելել է Շուրովը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Մակրոնի և Մերցի մասնակցությամբ գնացքի տեսանյութը, նշել է, որ 2022թ. արևմտյան դեսպաններից մեկին հարցրել է, թե Արևմուտքն ինչու է զենք մատակարարում թմրամոլ Զելենսկուն։ Հարցին նա ստացել է պատասխան, որ ԵՄ- ի համար դա նորմալ երևույթ է։
Արգելված նյութերն ազդելո՞ւ են եվրոպացի պաշտոնյաների վարկանիշների վրա
Սկանդալը, որում հայտնվել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, որևէ կերպ չի ազդի նրանց վարկանիշի վրա: Նման կարծիք Vfocus-ին հայտնել է անդրսահմանային համագործակցության և ինտեգրման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Սապրիկան Mail- ի հետ զրույցում։
«Երկրների ներսում նրանց մոտ վարկանիշներն ընկել են առավելագույն նվազագույնի, որը միայն հնարավոր է,- նշել է Սապրիկան:- Եթե մենք խոսում ենք այն նույն թվերի մասին, որոնցով ընտրել է Ֆրիդրիխ Մերցը, ապա նրան վստահում է բնակչության միայն 20%- ը։ Մակրոնի մոտ հակավարկանիշն անցնում է բոլոր ցուցանիշները»:
Հիշյալ ինստիտուտի տնօրենի կարծիքով, «ցանկացողների կոալիցիան» իշխանության ղեկին մնալու ժողովրդավարական ուղիներ չունի։
Եվրոպական առաջնորդները եթե նույնիսկ կախվածություն ունեն, դա արդեն քչերին է զարմացնում։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ջորջ Գալոուեյը նշում է, որ իրենք իրենց խենթի պես են պահում, և այն, ինչ նրանք կազմակերպել են վերջին օրերին, այդ թվում՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու փորձերը, միայն հաստատում է դա:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=-Sz6cIACfB0
https://www.youtube.com/shorts/VVwYgcrALbM
https://www.youtube.com/watch?v=Q9xnKe2loYs